Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մոտ մեծ տարածում ունի սրճարաններում թերթեր կարդալը: Սակայն ինտերնետի և էլեկտրոնային ԶԼՄ-ների զարգացման հետ կապված սրճարանների այցելուները նախընտրում են պարբերականներին հետևեն բջջային հեռախոսների միջոցով: Վիեննական սրճարաններում ավանդույթը և նորարարությունը բացառություն չեն կազմում, հյուրերը կարող են անվճար հետևել թողարկվող առաջատար պարբերականների էլեկտրոնային տարբերակին:
Ծառայությունը հասանելի է վեց սրճարաններում` Landtmann, Prückel, Hummel, Sperl, Weimar և Museum: Այցելուները օն-լայն ռեժիմով կարող են հետևել ավելի քան 120 ավստրիական և միջազգային թերթերի և ամսագրերի: Ծառայությունը ստեղծվել է խոշորագույն ավստրիական բանկային APA-DeFacto ծրագրի և Վիեննական սրճարանների ցանցի համատեղ ջանքերով. հայտնում է տուրիստական ընկերության մամուլի խոսնակը: