Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը փակվել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո․ հայտնել է Էյֆելյան աշտարակի թվիվերյան էջը։
«Երեկվա #Euro2016-ի եզրափակիչ խաղից հետո ես փակ կլինեմ հանրության համար։ Շնորհակալ են ձեզ ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրությունում։
Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Փարիզում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում, որի ժամանակ Ֆրանսիայի հավաքականը պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են Ստադ դե Ֆրանս շրջանում, որտեղ անցկացում էր եզրափակիչ խաղը, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի մոտ, որտեղ գտնվում էր մեծ ֆան-գոտին։ Օրինախախտներին հանգստացնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջը առաջնության ամբողջ ընթացքում մշտապես հաղորդագրություններ է տարածել մարզական իրադարձության թեմայով։ Օրինակ, խաղից առաջ այն հրաարակել էր Ֆրանսիայի և Պորտուգալիայի դրոշների գույներով նկարներ և հարցրել, թե որ գույնը կնախընտրեն տեսնել իր վրա։
Եվրո-2016-ի եզրափակչում կիրակի օրը հանդիպել են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Տան տերերը 0:1 հաշվով պարտվել են հյուրերին։