Երևանը կարող է հետաքրքիր լինել եգիպտացի զբոսաշրջիկների համար՝ հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Նա հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:
Հանդիպման ընթացքում Գևորգյանը շեշտել է, որ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը պատմամաշակութային տուրիզմն է:
Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: | աղբյուրը՝ Lratvakan.am