Տուրօպերատորները իրենց պոտենցիալ հաճախորդներին առաջարկում են ևս մեկ պատճառ, որի համար արժե արձակուրդն անցկացնել Եգիպտոսում: Պատճառը Գիզային ոչ հեռու գտնվող Սահարայում բացված նոր բուրգերն են: Մասնագետները հուսով են, որ զբոսաշրջիկները, որոնք կգան Շարմ-էլ-շեյխ “ներառյալ ամեն ինչ” ծրագրով, բաց չեն թողնի հնարավորությունը այցելել նման զարմանահրաշ պատմական վայր:
Նախկինում անհայտ բնակավայրերը հայտնաբերվել են ինֆրակարմիր արտացոլման միջոցով` արված արբանյակից: Նրանք վկայում են, որ նոր բացահայտումը ներառում է 17 բուրգ, ավելի քան 1 000 դամբարան և 3 000 կայանում: Սա, բնականաբար, վերջին տարիների ամենահետաքրքիր բացահայտումներից է: Բնականաբար, Եգիպտոսում հանգիստ կազմակերպող շատ ընկերությունների ներկայացուցիչներին հիացրել է այս նորությունը:
Հիմա այդ զարմանահրաշ երկրում, որն արդեն իսկ դարձել է հայտնի և պահանջված զբոսավայր մոլորակի շատ բնակիչների համար, հայտվեց ևս մեկ առեղծվածային և ձգող տեսարժան վայր: Իսկ հենց զբոսաշրջիկների համար հայտվեց շանս կատարելագործել ցնցող էքսկուրսը աշխարհով մեկ ևս մեկ վայրով, որին դեռ չեն դիպել ոչ պատմաբանները, ոչ էլ այցելուները: