Ապրիլի 20-ին Եգիպտոսի տուրիստական ընկերությունները պլանավորում են անցկացնել համընդհանուր գործադուլ՝ երկրի իսլամական քաղաքական ուժերի կողմից տուրիստական սեկտորի հետաքրքրությունների անտեսման դեմ:
«Եղբայր-մուսուլմաններ» իսլամական շարժումը և նրանց հետ կապված «Ազատության և արդարության կուսակցությունը» ձգտում են իշխանության և մտածում են միայն իշխանական պաշտոններ ստանձնելու մասին՝ ամբողջությամբ անտեսելով Եգիպտոսի տնտեսության շատ սեկտորների հետաքրքրությունները, նույն թվում՝ տուրիզմինը, – նշվում է եգիպտական տուրիստական ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
Տուրիստական բիզնեսը հանդիսանում է Եգիպտոսի ազգային բյուջեի սնման հիմնական բաղադրիչներից: Տուրիզմից գոյացող եկամուտները կազմում են երկրի ՀՆԱ-ի 10%-ը: 2011-ի հեղափոխությունից հետո Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվեց մոտ 1/3-ով՝ հիմնականում անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով: ԵԳիպտոսի պետական բյուջե տուրիզմից մուտքագրվող գումարները կրճատվեցին տարեկան 10 մլրդ ԱՄՆ դոլարով:
Տուրիստական նորություններին բաժանորդագրվելով, Դուք կստանաք Ձեր էլ. փոստին օրական ՄԵԿ անոնսային հաղորդագրություն և տեղեկացված կլինեք ոլորտի իրադարձությունների մասին: