EgyptAir ավիաընկերության բորտուղեկցորդները պահանջում են թույլ տալ իրենց մորուք պահել: «Եգիպտոսի բորտուղեկցորդների պրոֆմիություն ուղեկցորդներից ստացվել է արդեն տասնյակից ավել հայտեր՝ պահանջով, որ իրենց իրավունք տրվի մորուք պահել», – լրագրողներին հայտնել է Եգիպտոսի բորտուղեկցորդների պրոֆմիության ղեկավար Մահմուդ Խեյրին: Նրա խոսքերով՝ EgyptAir -ի աշխատակիցներից մեկը հայտի հետ մեկտեղ պրոֆմիություն է ներկայացրել եգիպտական դատարանի որոշումը, որը թույլ է տալիս իրեն աշխատել ավիաընկերությունում և ունենալ մորուք: «Մենք մտադիր ենք լուծել այս խնդիրը՝ նախքան մորուք պահել ցանկացող բորտուղեկցորդները գործադուլ կհայտարարեն իրենց պահանջը կատարելու համար», – նշել է Խեյրին: Ավելի վաղ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարի հատուկ հրամանով EgyptAir -ի բորտուղեկցորդներին թույլատրվեց կրել հիջաբ ծառայության ժամանակ: Ավանդական մահմեդական գլխաշորը կրելու թույտվությունը դարձավ խոշորագույն եգիպտական ավիաընկերության ավելի քան 1.2 հազար բորտուղեկցորդների աշատանքին վերադառնալու պայմաններից մեկը, որոնց գործադուլի պատճառով ավիափոխադրողը ստիպված էր 12 ժամով հետաձգել բոլոր միջազգային չվերթները:
Այլ հոդվածներ