Եգիպտոսը Դիսնեյլե՞նդ կունենա

DisneylandWalt Disney Company-ը բանակցություններ  է վարում Եգիպտոսում այգու կառուցման համար, որը կլինի առաջին նման այգին Մերձավոր Արևելքում. գրում է Аrabian business-ը: Եգիպտոսի Ներդրումների նախարար Սալման Աշրաֆը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Walt Disney ընկերության զվարճանքների այգու կառուցման շուրջ: Այգին նման կլինի Փարիզի Դիսնեյլենդին: Դեռևս չի հաղորդովում, թե որտեղ կկառուցվի այգին և առհասարակ կկառուցվի այն, թե ոչ: Ավելի վաղ նախատեսվում էր Դիսնեյլենդ կառուցել Դուբայում, բայց այդ ծրագրերը այդպես էլ չիրականացան:

You might also like