Եգիպտոս․ Փարավոնի քրոջ հուշարձանը վերադարձել է թանգարան

Կիրակի օրը Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Թութանհամոն փարավոնի քրոջ հուշարձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների զանգվածային անկարգությունների ժամանա, գտնվել է։ Անկեսամոնի՝ հայտնի թագավորի քրոջ և Ախենատեն փարավոնի դստեր  32-սանտիմետրանոց արձանիկը գողացվել էր օգոստոսի 14-ին։

Egypt: Statue of Pharaoh's sister returned to the museum

Երկրի իշխանությունները արդեն ետ են բերել 1500 արտեֆակտներից  800-ը, որոնք գողացվել են թանգարանից օգոստոսի 14-ին զանգվածային անկարգությունների ժամանակ։ Բացի այս արձանիկից, հնությունների նախարարի խոսքերով՝ գտնվել է  մ․թ․ա․ 500 թվականի արձանիկ, որը գողացվել էր Կահիրեի թանգարանից 2011 թվականին։

Egypt: Statue of Pharaoh's sister returned to the museum

Արձանիկը հայտնաբերվել է Բելգիայում։ Նոյեմբերին իշխանությունները հայտարարել են 90 արտեֆակտների  հայտնաբերման մասին, որոնք աճուրդի են հանվել Երուսաղեմում, իսկ գողացված որոշ թանգարանային ցուցանմուշներ վերադարձրել են Բրիտանիան և Գերմանիան։

You might also like