Եգիպտոսի տուրիստական վարչությունը Մշակութային և բնական ժառանգության փաստագրման կենտրոնի հետ համատեղ ներկայացրել է նոր բջջային EgyptTravel հավելվածը: Հավելվածը թույլ կտա զբոսաշրջիկները հեռախոսի մեջ մշտապես ունենան երկրի տեսարժան վայրերի մասին տեղեկություն: Ներկայումս EgyptTravel հավելվածը հասանելի է միայն iPhone-ի համար և հնարավորություն է տալիս ուսումնասիրել Եգիպտոսի 412 տեսարժան վայրերը: Հավելվածը պարունակում է լուսանկարների մեծ հավաքածու և քարտեզներ, ինչպես նաև` իրադարձությունների օրացույց, որպեսզի զբոսաշրջիկները տեղյակ լինեն սպասվելիք իրադարձությունների մասին: Ներկա պահին, ինչպես պարզաբանում է Travel Daily News-ը, EgyptTravel հավելվածը հասանելի է միայն iPhone-ի և iPad-ի օգտատերերին, բայց դեկտեմբերից կհայտնվի նաև տարբերակ Android-ի համար: Հավելվածը անգլերեն լեզվով հնարավոր է ներբեռնել iPhone App Store-ից: