Ինչպես հայտնում է AllSharm.com կայքը՝ 2013 թվականի հունվարի 1-ից Եգիպտոսի Ազգային արգելանոց՝ Ռաս Մոհամեդ, ծովային զբոսանք կատարելու համար պետք է ունենալ արտոնագիր-կնիք, որն արժե 15 դոլար: Սա կարևոր է նրանց համար, ովքեր ծրագրում են արտոնագրի փոխարեն ստանալ «Սինայյան կնիք», որը իրավունք չի տալիս դուրս գալ առողջարանային Հարավային Սինայի տարածքից:
Նախկինում այդ կնիքն անհրաժեշտ էր միայն նրանց, ովքեր այցելում էին Ռաս Մոհամեդ ավտոբուսով: Տիրան կղզի ծովային ճանապարհորդության դեռևս կարելի է մեկնել միայն Սինայյան կնիքով: Բայց քանի որ անձնագրային վերահսկողությունը խստացվել է, այժմ զբոսաշրջիկները ճանապարհորդության ընթացքում պետք է ունենան ոչ թե անձնագրի պատճենը, այլ փաստաթղթերի բնօրինակները: