Եգիպտոսում` Լուքսոր հնագույն քաղաքում, պեղումների ժամանակ հայտնաբերվել է 3 600 տարեկան ևս մեկ մումիա` փակված փայտե սարգոֆակի մեջ:
Երկու մետր երկարությամբ և 50 սմ լայնությամբ վառ ներկված սարգոֆակը, երկրի Հնությունների նախարար Մոհամեդ Իբրահիմի խոսքերով, գտնվում է գերազանց վիճակում: Նախարարության բաժիններից մեկի վարիչ Ալի Էլ Ասֆարի խոսքերով` սարկոֆագը պատկանում է 17-րդ դինաստիային (Ք.ա. 1600 տարի):
Համաձայն առաջին ստուգման` սարկոֆագը պատկանում է բարձրաստիճանավորի: Նոր հայտնագերծությունը կատարվել է 18-րդ դինաստիայի անդամներից մեկի գերեզմանի մոտ, որը իշխել է Եգիպտոսում մ.թ.ա. 1502-ից 1482 թվականներին. հայտնում է The Local-ը: