Եթե ցանկանում եք ապրել հրաբխի վրա, ընդ որում` ուղիղ իմաստով, ապա անհրաժեշտ է մեկնել Էկվադոր: Երկրի մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա է գտնվում անսովոր մի հյուրանոց, որը տեղակայված է հրաբխի խառնարանում:
Յուրօրինակ El Cráter Hotel հյուրանոցը գտնվում է Պուլուլաուա հրաբխի խառնարանում, որն արդեն 2.5 հազար տարի քնած է: Հազարամյակների ընթացքում քնած հրաբուխի խառնարանում ձևավորվել է հարթավայր, որտեղ սկսել են բնակվել մարդիկ, իսկ 2009 թվականին այստեղ կառուցվել է հյուրանոց: