Էկվադորը, ուրուգվայը և Մալթան ճանաչվել են երեք լավագույն երկրները աշխարհում` իրենց կլիմայով: Տարեկան միջին ջերմաստիճանը, չափավոր անձրևները և բնական աղետների քիչ ռիսկը Global Retirement Index-ի «կլիմա» կատեգորիայի երկրների գնահատման հիմնական չափանիշներն են:
Էկվադորը զբաղեցնում է առաջին տեղը այս անվանակարգում արդեն երկրորդ տարին անընդմեջ` ստանալով 100 միավոր: Երկիրը գտնվում է անմիջապես հասարակածում և հնարավորություն է տալիս վայելել արևը տարեկան 365, օրական` օր 12 ժամ:
Էկվադորի լավագույն քաղաքներ են ճանաչվել Կուենկան, Օտավալոն, Վիլկաբամբան և Կիտոն. գրում է InternationalLiving.com-ը: Ուրուգվայը երկրորդ տեղում է, իսկ երրորդ տեղում` Մալթան, որը ներկայացնում է միջերկրածովյան կլիմա շոգ ամռանը և տաք ձմռանը: