National Geographic ամսագիրը «Կակաոյի երթուղին» (Ruta del Cacao) ընդգրկել է այն վայրերի վարկանիշային աղյուսակում, որտեղ արժի այցելել 2014 թվականին: Էկվադորը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում՝ որպես նուրբ համով կակաո արտահանող երկիր, որը օգտագործվում է էլիտար շոկոլադի արտադրության մեջ: Հատուկ տուրիստական երթուղին անցնում է Դուրան և Յագուաչի վայրերով, կակաոյի տնկարկներով Սանտա Ռիտա արգելանոցով, ինչպես նաև՝ Անդով, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տարածաշրջանի վայրի բնությանը. այստեղ ապրում է ավելի քան 1 600 տեսակ թռչուն և աճում է ավելի քան 25 000 տեսակ բույս: Անդ շրջան խորհուրդ է տրվում այցելել պարզ արևոտ եղանակին՝ հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներին, իսկ երկրի ափամերձ հատված՝ քիչ անձրևոտ տաք շրջանում՝ դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Երթուղին կարելի է սկսել Էկվադորի առևտրային մայրաքաղաքից՝ Գուայակիլեից, այցելել տեղական կակաոյի պլանտացիաներ, այնուհետև գնալ Կիտո և ծանոթանալ այդ մթերքը աճեցնող շրջաններին մայրաքաղաքի արևելքում գտնվող Միսաուալի քաղաքում, ինչպես նաև՝ Նապո գետի հովիտ: Վերջինս համարվում է Kallari շոկոլադի հայրենիքը, որը Forbes ամսագիրը ճանաչել է լավագույնը աշխարհում: