Էկվադորում կես միլիոն վարդերից բուրգ են պատրաստել
Բուրգի մակերեսը կազմում է ավելի քան հազար քառակուսի մետր։
Էկվադորյան Պեդրո Մոնկայո քաղաքում բուրգ են կառուցել կես միլիոն վարդերից և հույս ունեն այդ կերպ աշխարհի ամենամեծ ծաղկային ձևավորման ռեկորդ գրանցել․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով CGTN-ին։
Կոմպոզիցիան պատրաստված է մետաղական ցանցի կաղապարի վրա, որի մեջ տեղադրված են ծաղիկները։
Քաղաքապետը նշել է, որ տեղաբնակները վարդեր են աճեցնում ավելի քան 30 տարի և ցանկանում են ապացուցել, որ իրենց ծաղիկները ամենալավն են աշխարհում։ Կհաջողվի նրանց դա անել, թե ոչ, պարզ կդառնա ավելի ուշ։