Բնապահպան և կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն ճարտարապետների,, դիզայներների և ինժեներների խմբի հետ պատրաստվում է 2018 թվականին կառուցել էկոկուրորտ Blackadore Caye կղզում՝ Բելիզի ափին։
Դի Կապրիոյի մտահաղացմամբ՝ կղզու տարածքի 45 %-ը կդառնա հատուկ պահպանվող տարածք, իսկ առողջարանի տարածքում կլինին 68 վիլլա և 48 մասնավոր քոթեջ․ այս ամենը ոչ թե հանուն զբոսաշրջիկների, այլ հանուն կղզու էկոհամակարգի վերականգման, որը վնասվել է ձկնորսությունից, Մանգլենի անտառահատումներից և ափամերձ գծի աղտոտումից։ Այդ պատճառով կղզի այցելած բոլոր հյուրերը պետք է անցնեն պարտադիր էկոթրեյնինգ։
Իսկ համալիրը կկառուցվի ձկների համար հատուկ թաքցտոցներով արհեստական մարջաններով հարթակի վրա։ Բլեկադոր Քի անմարդաբնակ կղզին դերասանը ձեռք է բերել 2005 թվականին, երբ առաջին անգամ այցելել է Բելիզ։