EasyJet ավիաընկերությունը զգուշացնում է ուղևորներին, ովքեր այս հանգստյան օրերին մեկնելու են Մադրիդ, որ օդանավակայանի ծառայության գործադուլով պայմանավորված, ավելի լավ է ուղեբեռը չհանձնել բեռնախցիկ: Մադրիդի օդանավակայանի գործադուլը հանգեցրել է նրան, որ ուղևորները ուղեբեռին սպասում են երբեմն երկու ժամից ավել:
Այդ պատճառով EasyJet ավիաընկերությունը առաջարկում է ուղևորներին, ովքեր պատրաստվում են հանգստյան օրերն Իսպանիայում անցկացնել, վերանայել ուղեբեռը և հասցնել այն նվազագույնի: Ավիաընկերությունը մտավախություն ունի, որ հանգստյան օրերին զբոսաշրջիկների թվի աճը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: