Այս տարի արևմտյան քրիստոնյաները Զատիկը նշում են ավելի շուտ, քան ուղղափառները` մարտի 31-ին: Եվ եվրոպական մայրաքաղաքները սկսում են նախապատրաստվել ավանդական միջոցառումներին, որոնք նախորդում են այս տոնին:
Այսպիսով, հանգստյան օրերին կբացվի Պրահայի տոնավաճառը: Առևտրի շարքերը կտեղադրվեն Հին քաղաք և Վացլավյան հրապարակներում մարտի 16-ից: Նրանցից առաջինում կտեղադրվի արգելանոցային անտառներից բերված 13-մետրանոց կեչի, որը կզարդարեն ժապավեններով, ծաղիկներով և ներկված ձվերով:
Հյուրերը կարող են գնել տեղացի արհեստավորների պատրաստած հուշանվերները: Տոնավաճառ կարելի է այցելել ամեն օր ժամը 10:00-ից 20:00-ը, իսկ հանգստյան օրերին մինչև կեսգիշեր կաշխատեն չեխական քաղցրավենիք և խորտիկներ վաճառող տաղավարներ. գրում է ILOVECZ.RU-ն: