Զատկի տոնավաճառը Պրահայում կբացվի ապրիլի 1-ին
Ապրիլի 1-ին Պրահայի կենտրոնում կսկսեն գործել Չեխիայի խոշորագույն զատկի տոնավաճառները։ Դրանք տեղ կգտնեն Հին քաղաքի և Վացլավյան հրապարակում և կտևեն մինչև ապրիլի 23-ը։
Տոնավաճառներում կարելի է գնել հուշանվերներ, տեղացի վարպետների աշխատանքները, զարդեր և աքսեսուարներ, ինչպես նաև՝ զանազան զատկական քաղցրավենիքներ, պանիրներ, երշիկներ, խմորեղեններ և այլն։ Ինչպես հայտնում է iLoveCz.ru-ն՝ Պրահայի կենտրոնում գտնվող Հին քաղաքի հրապարակում հնարավոր կլինի համտեսել տասնյակ տեսակի պունշեր, իսկ վալցովյան հրապարակը կվերածվի «մանկական աշխարհի»։ Տոնավաճառի այցելուներին սպասվում են կենդանի երաժշտություն և համեղ ուտեստներ։
Բացի այդ, ապրիլի 1-ից 10:00-ից 18:00-ին Պրահայի Նոր քաղաքում կանցկացվեն ապրանքների ցուցահանդես-վաճառք, որոնք արտադրվել են Չեխիայում։ Դրան կմասնակցեն կերամիկա, մթերքներ, գինի, պանիր, խաղալիք, կոսմետիկա և այլ ապրանքներ արտադրողները, որոնք պարգևատրվել են իրենց որակի համար։ Բոլոր ցանկացողների համար կանցկացվեն վարպետության դասեր և համտեսումներ։