«Երկրի ժամը» միջազգային էկոլոգիական ակցիան, որը կազմակերպվում է Համաշխարհային վայրի բնության ֆոնդի (WWF) կողմից, այս տարի կանցկացվի մարտի 29-ին: Այդ օրը տարբեր երկրների տեղի ժամանակով ժամը 20:30-ից մինչև 21:30-ը բոլորը կանջատեն լույսերը և էլեկտրատեխնիկան, որպեսզի խնայեն էներգիան և ուշադրություն գրավեն բնության և կլիմայի պահպանման խնդրին:
Ավանդաբար «Երկրի ժամը» ակցիային մասնակցում են աշխարհի խոշորագույն քաղաքները. այդ երկրներում 60 րոպե կանջատվեն քաղաքների գլխավոր տեսարժան վայրերի արտաքին լույսերը: Մասնավորապես անջատվում են Նյու Յորքի Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի և Ազատության արձանի, Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջի, Մոսկվայի համալսարանի և քաղաքապետարանի, Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատի և Պետրոպավլովյան ամրոցի, Փարիզի Էյֆելյան աշտարակի և Լուվրի, հռոմեական Կոլիզեյի և շատ այլ հայտնի տեսարժան վայրերի արտաքին լուսավորումները:
Առաջին անգամ «Երկրի ժամը» ակցիան անցկացվել է 2007 թվականին և այդ օրվանից ամեն տարի ակցիային մասնակցում են մոլորակի ավելի շատ բնակիչներ: