Air France ավիաընկերությունը Շանհայում ներկայացրել է առաջին դասի Boeing 777-300ER ինքնաթիռի նոր դիզայնը: Այն հասանելի կլինի հարուստ ուղևորներին սեպտեմբերի 19-ից: Կոմյունիկեում 2014 թվականի մայիսի 7-ին պաշտոնապես ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է haute couture նախագծի ավարտական փուլը: Նոր սրահում ներկայացված կլինեն չորս անհատական բավականին ընդարձակ ապարտամենտներ:
Յուրաքանչյուր ուղևորի կտրամադրվի 3 քառակուսի մետր անձնական օգտագործման տարածք: Նստատեղերը նույնպես դարձել են ավելի հարմարավետ: Դրանցից յուրաքանչյուրը հեշտությամբ կարելի է վերածել մահճակալի: Ուղևորի առաջին իսկ պահանջի դեպքում բորտուղեկցորդուհին կբերի բարձ և վերմակ: Բացի այդ, ուղևորների հարմարավետության համար այստեղ կան նաև վարագույրներ:
Ուղևորախցիկները կլինեն ինտերակտիվ, կբացվեն ու կփակվեն մեկ հպումով: Ամփոփելով՝ ֆրանսիական ավիաընկերության ներկայացուցիչը հավելել է, որ առաջին դասի յուրահատուկ ձևավորման վրա աշխատել են Priestmangoode-ի և Brandimage-ի դիզայներների խումբը: