«Ձմեռ Պապ 2013» ցուցահանդես

«Ձմեռ Պապ 2013» հինգերորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում` Կոնգրես հյուրանոցի մեծ սրահում դեկտեմբերի 23-ին:

Dzmer Pap 2013 in Congress Hotel Yerevan

Ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ,

օրգանիկ սնունդի արտադրողներ, շատ հայտնի ամսագրեր և թերթեր:

Ցուցահանդեսների շրջանակներում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ:

You might also like