Duty Free-ի ապրանքները կարելի է նախօրոք պատվիրել

Dubai Duty Free ընկերությունը, որը կառավարում է  Դուբայի երկու օդանավակայանների բոլոր տերմինալների առանց հարկի առևտրի խանութները, նախատեսում է գործարկել առցանց վաճառքի համակարգ: Ուղևորները ովքեր կթռչեն կամ վայրէջք կկատարեն Դուբայի օդանավակայաններում, կկարողանան օգտվել այս համակարգից մինչև օդանավակայան հասնելը, որպեսզի առանց շտապելու ընտրեն իրենց ցանկացած ապրանքը և վերցնեն այն  օդանավակայան ժամանելիս:

Dubai Duty Free

Այս համակարգը կգործի առաջիկա ամիսներին: բացի այդ, ընկերության պլաններում է մեծացնել առևտրային տարածքը, առաջին հերթին` Ալ Մաքտում նոր օդանավակայանում, որը ընդգրկված է Dubai World Central (DWC) տրանսպորտա-լոգիստիկ համալիրում, որը ընդլայնման բոլոր փուլերի ավարտից հետո աշխարհի ամենամեծ միջազգային օդանավակայանը:

Dubai Duty Free

Ինչպես նաև` D սպասասրահում, որը կբացվի Դուբայի միջազգային օդանավակայանում այս տարվա վերջին: Dubai Duty Free-ի վաճառքի աճը   2013 թվականին կազմում է 1.4% ` հասնելով  US$ 1.82 միլիարդ դոլարի, այդ ընթացքում կատարվել է 25 973 819 դրամական  գործարքներ:

You might also like