Ասիայի և Մերձավոր Արևելքի duty-free-ները համարվում են լավագույնները: Իսկապես, այդ երկրների գրեթե բոլոր խանութներում մեծահոգի են, ցածր գներով և հաճախ ներկայացնում են հրաշալի ապրանքատեսականի:
Դուբայի օդանավակայանի duty-free-ն համարվում է առաջատար: Խանութները աշխատում են շուրջօրյա, ունեն հսկա տարածք և վաճառում են ապրանքների մեծ տեսականի: Ընդհանուր առմամբ, այստեղ կարելի է խնայել մոտ 50%: Հիանալի Duty-free ունի նաև Բանգկոկի օդանավակայանը: Մեծ թվով օծանելիքի, հուշանվերների խանութներ, եվրոպական հայտնի բրենդների բուտիկներ` շահավետ զեղչերով:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կհաստատի, որ եվրոպական duty-free-ները մատչելի անվանել դժվար կլինի: Ամենահաջող գնումները այստեղից կարող են լինել ծխախոտը, ալկոհոլը և օծանելիքը:
Եվրոպայում հնարավորինս լավն են Գերմանիայի duty-free-ները: Ամենաընդարձակը` Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Բեռլինում: Շատ լավ duty-free ունի Շվեյցարիայի Ցյուրիխը` մեծ օծանելիքի բաժին, մի քանի բուտիկներ և, իհարկե, շվեյցարական ժամացույց: Վիեննայի duty-free-ն սնդուսափայլի սիրահարների համար է:
Սկանդինավյան երկրներում duty-free-ից կարելի է գնել մատչելի հուշանվերներ, իսկ Շվեդիայից` ալկոհոլ:
Ինչ վերաբերվում է սննդային շոփինգ ունեցող երկրներին, ինչպիսիք են` Իտալիան և Հունաստանը, ապա ձիթապտղի յուղը, պաստան և ձիթապտուղը ավելի լավ է գնել քաղաքից: Duty-free-ում դրանց գները բավականին ուռճացված են:
Չզարմանաք, եթե duty-free առաջարկեն Ձեզ հենց ինքնաթիռում: Ընդ որում, այստեղ դրանց գինը բավականին մատչելի է: Միակ բացասական կողմն այն է, որ այստեղ տեսականին շատ քիչ է:
Եվ ամենակարևորը, ուշադրություն դարձրեք duty-free-ից ձեռք բերած ապրանքի սահմանափակումներին: Այդ սահմանափակումները կապված են որոշակի ապրանքատեսակից, որը թույլատրվում է տանել այս կամ այն երկիր: Այդ պատճառով duty-free խանութ այցելելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ապրանքների մուտքի և ելքի սահմանափակումներին, որոնք գործում են այն երկրում, որտեղ Դուք գտնվում եք:
Բարի ճանապարհ և հաճելի գնումներ: 🙂