Դյուսելդոլֆում արձանագրվել են գրպանային գողությունների ամենաշատ զոհերը Գերմանիայում, այդ պատճառով էլ քաղաքը համարվում է ամենավտանգավորը զբոսաշրջիկների համար: Ab-in-den-Urlaub.de զբոսաշրջային պորտալի հաշվարկներով՝ 2011 թվականին այնտեղ իրականացվել է 26 888 գողություն, այսինքն՝ 4 539 գողություն՝ 100 000 բնակչի հաշվարկով:
Այս յուրօրինակ «գողությունային» վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը 38 441 գողությունով զբաղեցրել է Քյոլնը, այսինքն՝ 3 779 դեպք՝ 100 000 բնակչի հաշվարկով: Զբոսաշրջիկների համար վտանգավոր քաղաքների հնգյակում են հայտնվել նաև Մայնի Ֆրանկֆուրտը (3 368 գողություն՝ 100 000 բնակչի հաշվարկով), Համբուրգը (3 347 ՝ 100 000 ) և Հեյդեն (3 325 ՝ 100 000): Բեռլինը զբաղեցնում է յոթերորդ տեղը, իսկ լավագույն վիճակում գտնվում են Դրեզդենը, Շտուտգարտը, Մյունխենը, Էրֆուրտը, Աուգսբուրգը, Քեմնիցը, և Ռոստոկը, որտեղ գրանցվել են 2 000-ից քիչ գողության դեպքեր՝ 100 000 բնակչի հաշվարկով: