Սուրբծննդյան տոնավաճառի բացումը կարևոր իրադարձություն է գերմանական Դուսելսորֆի կյանքում: 2014 թվականին այդ իրադարձությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, իսկ տոնավաճառը կգործի ինչպես միշտ՝ մեկ ամիս: Շուկան ինքնին իրենից ներկայացնում է մի քանի «սուրբծննդյան տաղավարներ», որոնք ձգվում են քաղաքի պատմական կենտրոնում:
Բացի նվերներ և հուշանվերներ գնելուց, Դյուսելդորդի տուրարդյունաբերությունը առաջարկում է զբոսաշրջիկներին էքսկուրսիա հայտնի տոնավաճառներով: Սուրբծննդյան տոնավաճառի օրերին հյուրանոցներում կգործեն բնակության զեղչեր և հատուկ առաջարկներ, որոնք սնունդից ու կացարանից բացի կներառեն նաև տեսարժան վայրեր այցելելու զեղչային տոմս և զբոսաշրջային տրանսպորտային քարտ: Նման փաթեթի արժեքը տատանվում է 60-ից 90 եվրոյի միջև: