Երիտասարդ մի աղջիկ, ով չի ցանկացել ճանապարհորդության ընթացքում կորցնել կապը ընկերների հետ, մեծ տուգանք է մուծել Facebook սոցիալական ցանցից իր կախվածության համար: Մեծ Բրիտանիայից 18-ամյա Կարիսա Գրայսը հանգիստը անցկացրել է Թուրքիայի Անթալիա շրջանում: Շուրջ 630 Mb տվյալներ բեռնելուց հետո Orange բջջային կապի տեղական գրասենյակը աղջկան ներկայացրել է 3700 եվրո հաշիվ: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ Կարիսան ստացել է բազմաթիվ հաղորդագրություններ հաշվի վերաբերյալ, բայց նա դրանք պարզապես անտեսել է: