Ինչպես ցույց է տալիս պրակտիկան՝ ուղևորների մեծամասնությունը թռիչքի ընթացքում կամ քնում է, կամ տարբեր սերիալներ, ֆիլմեր և հաղորդումներ դիտում։ Սակայն, որոշ ավիափոխադրողներ կարծում են, որ կան հաճախորդներ, ով կցանկանան թռիչքի ընթացքում որևէ նոր բան իմանալ։ Երկու ամերիկյան ավիաընկերություն՝ JetBlue-ը և Virgin Americ, գործարկում են անվճար ուսումնական դասընթացներ ինչպես համալսարանական, այնպես էլ՝ հանրակրթական մակարդակով։
JetBlue-ն իր հաճախորդներին առաջարկում է դիտել երկրի ամենահեղինակավոր համալսարանների դասախոսությունները։ Դրանք դասընթացներ են և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնյան բիզնես դպրոցի մարքեթինգից, և Բրաունյան բարձրագույն ուսումնական համալսարանի հնագիտության բաժնից։ Ցանկության դեպքում կարելի է նաև ընտրել ստեղծագործական ուղղություններ, օրինակ՝ կիթառի դասընթացներ Բերկլի երաժշտական քոլեջից։ Այն դեպքում, եթե նրանց ուղևորները պատրաստ չեն լսել բարդ տեղեկատվություն, բայց ցանկանում են կրթվել, ավիաընկերությունը կարող է տրամադրել այլընտրանք՝ խոհարարական վիդեոդասընթացներ։
Իր հերթին, Virgin America-ն գործարկում է մի շարք ուսումնաիակ վիդեո- և աուդիոսեմինարներ տարբեր առարկաներից՝ սկսած աստղագիտությունից և ֆիզիկայից, մինչև՝ ճիշտ սնուցումը։ Նշենք, որ սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ JetBlue-ի և Virgin America-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են ակտիվ զարգանալ այս ուղղությամբ և ժամանակի ընթացքում ներդնել նոր կրթական դասընթացներ։