Օլիմպիադա-2012-ի մեկ շաբաթվա ընթացքում զբոսաշրջիկները ծախսել են 700 միլիոն դոլար. այսպիսի տվյալներ է ներկայացնում միջազգային Visa վճարման համակարգը: Ամենաշատը ծախսել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ֆրանսիայի հյուրերը: Visa-ն համարվում է բառացիկ վճարային համակարգ և միակ քարտը, որով կարելի է վճարումներ անել Օլիմպիական խաղերի անցկացման վայրում մինչև 2020 թվականը:
«Ամենամեծ ծախսերը այս շաբաթվա ընթացքում կատարել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները (ծախսել են 85.5 միլիոն դոլար), նրանց հետևում են Ճապոնիայի (50.9 միլիոն), Ֆրանսիայի (41.5 միլիոն), Իտալիայի (39.5 միլիոն) և Ավստրալիայի (35.3 միլիոն) բնակիչները: Այս հինգ երկրների հյուրերի ծախսած ընդհանուր գումարը կազմել է այս ընթացքում Visa քարտերից կատարված վճարումների 36%-ը», – վիճակագրությունը ներկայացնում է Visa-ն: Visa քարտերով ամենամեծ ծախսով տասը երկրների ցանկում նաև հայտնվել են Իռլանդիան, Իսպանիան, Գերմանիան, Կանադան և Շվեդիան:
Զբոսաշրջիկների ծախսերը սպասարկման ոլորտում կազմել է 133.7 միլիոն դոլար, «զվարճանք» կատեգորիայում` 95.5 միլիոն դոլար, ավիափոխադրման ծախսերը 82.9 միլիոն դոլար է, իսկ «այլ առևտրի և սպասարկման ձեռնարկություններում», որի մեջ են մտնում հեծանիվի խանութները, գրախանութները, հնաոճ իրերի խանութները և դեղատունը, զբոսաշրջիկները թող ել են 71.8 միլիոն դոլար: Հյուրանոցի համար Օլիմպիադայի հյուրերը ծախսել են 69.3 միլիոն դոլար: Visa-ն հանդիսանում է Օլիմպիական խաղերի բացառիկ հովանավորը 1986 թվականից: