Ճանապարհորդելիս զբոսաշրջիկները մոռանում են դիետայի մասին

Բրիտանացի հետազոտողների անցկացրած ուսումնասիրության տվյալների համաձայն՝ բրիտանացիների գրեթե 80%-ը խաչ են քաշում  իրենց դիետայի վրա, երբ մեկնում են արձակուրդի: Շատ հաճախ նրանք տուն են վերադառնում 3.5 կգ հավելաքաշով: Բրիտանացիների 93%-ը փորձում են համտեսել տեղական խոհանոցի  բոլոր համեղ ուտեստները, երբ գտնվում են արտասահմանում:

Diet

Իրանի համար ամենավտանգավոր երկրներ են ճանաչվել Ամերիկան, Ֆրանսիան և Իտալիան: Ֆրանսիան և Իտալիան՝ իրենց գինիներով, պանրով, մակարոնեղենով և սերուցքային թանձրուկներով կարող են «պարգևել» իսկական համադամասերներին մինչև 3 կգ քաշ 2  շաբաթվա ընթացքում: Հատուկ վտանգ է պարունակում շվեդական սեղանը, երբ մարդկանց դժվար է հսկել կերածի քանակությունը:

Diet

Միայն շատ զուսպ  4% բրիտանացիներն են նշում, որ իրենք ուշադրություն են դարձնում կերած սննդի կալորիականությանը: Զբոսաշրջիկների գրեթե երեք քառորդը խոստովանում է, որ հանգստի ընթացքում շատ են սիրում ուտել տավարի սթեյք, մուսակա, պիցցա և պեկինյան ձևով պատրաստված բադ: Քաշի ավելացումը նման ճաշացանկի դեպքում անխուսափելի է:

You might also like