Վաղը Լյուքսեմբուրգում տեղի կունենա թագաժառանգի՝ արքայազն Գիյոմի և դքսուհի Ստեֆանի դե Լաննուայի հարսանիքը: Տոնը երկրում սկսվել է դեռևս այսօրվանից ՝ նորապսակների քաղաքացիական ամուսնության օրը: Ըստ տեղական տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների կանխատեսումների՝ շատ զբոսաշրջիկներ կցանկանան տեսնել դուքսային հարսանիքի վայրը:
Տուրիստական ընկերությունները արդեն պատրաստել են էքսկուրսիաներ դեպի Լյուքսեմբուրգի քաղաքապետարան և Տիրամոր սրբավայր, որտեղ տեղի կունենա պսակադրությունը: Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում են գտել հատուկ հարսանիքի առթիվ պատրաստված հուշանվերները՝ ճենապակի, ալբոմներ, բացիկներ, դրոշմանիշներ և այլն:
Հոկտեմբերի 20-ին թագաժառանգի հարսանեկան խնջույքը կտևի մինչև գիշերվա ժամը 3-ը: Լյուքսեմբուրգի կենտրոնում կլինեն բացօթյա համերգներ, ժողովրդական տոնախմբություն և գունագեղ հրավառություն: