Այս տարվա նոյեմբերի 10-ից 21-ին էմիրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու տոնին՝ նվիրված ավտոմեքենաներին։ 12 օրվա ընթացքում Դուբայի հյուրերը կարող են դիտել դրիֆթ-շոու, հիանալ ավտոմեքենաների ամենավերջին մոդելներով, սելֆի անել դրանց հետ։ Բացի այդ, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան դառնալ շքեղ ավտոմոբիլային շքերթի ականատեսը, որին կմասնակցեն ռետրո ավտոմեքենաները, բեռնատարները և մոտոցիկլետները։ Ավտոմոբիլային «երթը» տեղի կունենա քաղաքի կենտրոնական փողոցներում։
Մեքենաների սեփաանատերերը կմրցեն ամենաանսովոր ավտոմեքենաների մրցույթում։ Տեսնել այս մրցույթին մասնակից տարօրինակ ավտոմեքենաները կարող են նաև ճանապարհորդները։ Միջոցառման ընթացքում կանցկացվի նաև երկաթե «ձիերի» ցուցահանդես, որի ցուցանմուշները կզբաղեցնեն 80 հազար քառակուսի մետր տարածք։ Հանդիսատեսին կուրախացնի նաև Դուբայի միջազգային ավտոմրցարշավը, որը ավտոմոբիլային փառատոնի գլխավոր մասն է կազմում։ Երազանքի ավտոմեքենայի ղեկին կարող են նստել բոլոր ցանկացողները։