Դուբայում (ԱՄԷ) ապրիլի 11-ին տեղի կունենա ամենամյա ուղղահայաց մարաթոնը. ավելի քան 200 մարզիկներ կբարձրանան 520 հարկանի Jumeirah Emirates Towers աշտարակի աստիճաններով:
Ինչպես հայտնում է «Ռուսական էմիրությունները»՝ մրցույթի մասնակիցներին կտրվի հաղթահարել 1334 աստիճան և բարձրանալ 350 մետր բարձրություն: Մարաթոնը անցկացվում է Al Jalila Foundation հիմնադրամի հովանավորչությամբ, բոլոր հավաքված միջոցները կուղղվեն դիաբետի դեմ պայքարին:
Ուղղահայաց մարաթոնին կարող են մասնակցել յուրաքանչյուր ցանկացող՝ առանց տարիքային սահմանափակման կամ որևէ սահմանափակումների: Մարաթոնին մասնակցելու համար արդեն կարող եք գրանցվել: Մասնակցությունը վճարովի է, արժեքը կախված է մարզիկի տարիքից: