Դուբայի առևտրի կենտրոնը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Վերջերս հրապարակված Global Retail Destination Index աշխարհի առևտրային կենտրոնների վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը այս տարի զբաղեցրել է   Dubai Mall-ը։ Աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը, որը գտնվում է Դուբայի (ԱՄԷ) կենտրոնում, վարկանիշային աղյուսակում առաջ է անցել այնպիսի հայտնի առևտրային գոտիներից, ինչպիսիք են՝ Լոնդոնի Ռիջենթ սթրիթը, Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն և Փարիզի Ելիսեյան դաշտերը՝ ներկայացված ծառայությունների որակի տեսակետից։

Ինչպես հաղորդում են Ռուսական էմիրությունները՝ հատուկ անցկացված հարցման տվյալներով՝ հարցման մասնակիցների 88,4%-ը Դուբայն անվանել են ապրանքների լավագույն ընտրանիով և ամենաբարձրորակ խանութներով վայրն աշխարհում։ Գնորդի փորձի տեսանկյունից, որն իր մեջ ներառում է գնումների թեթևությունը, ենթակառուցվածքները, սպասարկման մակարդակը և նավիգացիանները, Դուբայը առաջ է անցել Լոնդոնից, Փարիզից, Սինգապուրից և Միլանից։

Dubai-Mall-60573

Mastercard Global Destination Cities Index-ի տվյալների համաձայն՝  2015 թվականի ընթացքում  14,3 միիոն զբոսաշրջիկ Դուբայում ծախսել է ընդհանուր առմամբ 11,7 միլիարդ դոլար։ Միջինում մեկ հարդուն բաժին է հասել  $819 դոլարը, ինչը ցածր է եղել Նյու Յորքի ցուցանիշից ($1416)։

You might also like