Դուբայը Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքներից մեկն է, խոշոր զբոսաշրջային կենտրոն, հիանալի վայր ոչ միայն առևտրի, այլև տուրիզմի, հանգստի ու լիցքաթափման համար:
Պետական Լեզուն`
Արաբերենն է, սակայն լայն կիրառում ունի նաև անգլերենը:
Տարադրամը`
Դիրհամ, որը հավասար է 3.66 դոլլարի:
Տրանսպորտ
Քաղաքային տրանսպորտը թույլ զարգացած է, տեղի բնակիչների մեծամասնությունը նախընտրում է տեղաշարժվել ավտոմեքենաներով: Աբու-Դաբիում և Դուբայում գործում է ավտոբուսային երթուղի , որը կենտրոնացված է քաղաքի գլխավոր արևտրային կետերի ուղղությամբ: Դուբայում ավտոբուսով երթևեկության արժեքը 1,5 դիրխամ է: Ավտոբուսները ժամանակակից են, կոնդիցոներներով, մեկնման ժամանկացույցը հստակ է`6:00-23:00, թեպետ երթուղիները շատ խառն են: Ավտոբուսային երթուղիներով են կապված նաև որոշ էմիրությունների մայրաքաղաքներ: Հյուրանոցների մեծամասնությունը ունեն ավտոբուսներ, որոնք հյուրերին տեղափոխում են քաղաքի կենտրոն:
Անկասկած, տուրիստների մեծամասնությունը մեկնում է Դուբայ առևտրային նպատակներով: Բայց բացի առևտրի և բիզնեսի համար հարմար պայմաններից, երկիրը կարող է պարծենալ նաև ուրիշ, ոչ պակաս ձգող ակնթարթներով: ԱՄԷ-ի գլխավոր հարստությունը դա պայծառ արևն է տարվա 360 օրը և տաք, մաքուր ծովը: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովի ափին անգամ ձմռանը: Ամենաժամանակակից ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Դուբայ
Գտնվում է Պարսից ծոցի ափին`Մերձավոր Արևելքի խոշոր տրանսպորտային և առևտրային հանգույցը: Ճամփորդել Դուբայ, դա արդեն հրաշալի է: Դուբայում է գտնվում երկրի խոշոր նավահանգստային համալիրը, 160 ավելի ժամանակակից հյուրանոցներ, բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Դուբայ քաղաքը Խոռ-Դուբայ ջրանցքով բաժանված է երեք շրջանների`լողափնյա շրջան Ջումեյրահ, Հյուսիսային գործարար շրջան Դեյրա և Հարավային շրջան Բար-Դուբայ, որտեղ գտնվում է Էմիրի դղյակը, բանկերի և կոմպանիաների գլխավոր գրասենյակները, ինչպես նաև նավահանգիստը: Քաղաքին ծանոթանալու լավագույն միջոցը նավակով զբոսանքն է ջրանցքով, որը հնարավորություն կտա ծանոթանալ քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը, չծանրաբեռնելով քաղաքի եռուզեռին և շոգին: Հետաքրքիր են հին արաբական շինությունները Բաստակա շրջանում, Դեյրայի հին թաղամասերը , Կառավարական տուն աշտարակը, Բուրջ Նախարի և Բուրջ Շինդակի աշտարակները, Դուբայի Ալ-Ֆախիդ 1787թ պատմական թանգարանը, Զաէդ շեյխի դղյակը, գյուղական պատմական թանգարանը: Քաղաքի այցեքարտն է հանդիսանում 39 հարկանի Դուբայի միջազգային Առևտրային կենտրոնը (DWTC, 1979թ.),որտեղ տեղակայված են միջազգային խոշոր առևտրային ընկերություններ, հարմարավետ ցուցադրության հրապարակ, և ամենից խոշոր ցուցահանդեսների կազմակերպումը երկրում: Տարին մեկ Դուբայոմ անցկացվում է աշխարհի ամենամեծ առևտրային միջոցառումը, որը ներգրավում է ավելի քան 2 մլն այցելուների: Ոչ պակաս հետաքրքիր է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը` Դուբայի `Բուրջ Էլ Արաբը:
Ավանդական Խոհանոցը
ԱՄԷ-ում օգտագործվում է ավանդական, արաբական երկրների համար գրեթե ընդհանուր խոհանոցը`հիմնված հավատքի և բնակլիմայական առանձնահատկությունների վրա: Մահմեդականները չեն օգտագործում խոզի միս, ապա մսային ճաշատեսակներում օգտագործվում են միայն տավարի, այծի, ոչխարի ու հորթի միս, թռչնամիս ու ձուկ: Միսը հիմնականում տապակում են թավայում առանց յուղի, ինչը մսին յուրահատուկ համ է տալիս:Արժե փորձել գառի միսը բրնձով և ընկույզով-“Գուզի”,”Տիկկա” խորովածը, ավանդական շաուրման, ոչխարի կոտլետները համեմունքներով “կուստիլետա”, ոչխարի կամ շիշ քյաբաբ, “մակբոա” միսը համեմունքներով, մսային ասորտի տապակած, պիցցա, լցոնված գառի մսով պղպեղ և մի շարք այլ առանձնահատուկ ուտեստներ:
Շատ տարածված են թռչնի մսով ճաշատեսակները: Որպես պարնիրօգտագործվում են բրինձը և թարմ բանջարեղենից աղցաններ: մեծ քանակով օգտագործվում են նաև համեմունքներ: Սեղանի վրա պատվավոր տեղ են զբաղեցնում նաև ապուրները:
Մեծ կիրառություն ունեն նաև բանջարեղենը և կանաչեղենը: Մեծ կիրառություն ունեն նաև կաթնամթերքները, հատկապես պանիրը, ինչպես նաև ձկնեղենը: Ձկնեղենը ավանդույթի համաձայն պատրաստվում է ածուխի վրա:
Կրոնը` իսլամ
Ամենահայտնի փառատոնը դա Դուբայի ամենամյա առևտրային փառատոնն է: Փառատոնի օրերին անցկացվում է բազմաթիվ ժամանցային միջոցառումներ, հրավառություններ, շոուներ, խաղարկություններ, ցլամարտեր, ինչպես նաև լինում են մեծ զեղչեր ապրանքների և ծառայությունների համար: Դուբայի Ամառային փառատոնի ժամանակ անց է կացվում <<Հրաշքների շաբաթ>>, բազմաթիվ կոնկուրսներ և համերգներ, ինչպես նաև մեծ խաղարկություններ: Անց են կացվում բազմաթիվ ցուցահանդեսներ և սեմինարներ, որոնք մասնագիտացված են գործնական տուրիզմի վրա: դրանցից յուրաքանչյուրից հետո տեղի է ունենում մեծ շոու:
Կարգապահական կանոններ
Ամուսնացած կանանց ձեռքից չի կարելի բռնել: Արաբի տուն կոշիկներով չի կարելի մտնել: Եթե տան տերը Ձեզանից առաջ տուն մտնում է կոշիկներով, այդ դեպքում կարելի է: Արաբները երկար են հիշում վիրավորանքները: Վրեժ լուծելը արաբների մոտ մշակույթ է: Վրեժը կարող է լուծվել տասնյակ տարիներ հետո: Կերակուրը և խմիչքները պետք է տալ և վերցնել աջ ձեռքով: Կտրականապես խորհուրդ չի տրվում տեղի բնակիչների ալկոհոլային խմիչքներ: Չի կարելի անցնել աղոթողների դիմացով: Մինչև արևի մայր մտնելը ռամադանի ժամանակ չի կարելի ուտել, խմել, ծխել, ծամոն ծամել փողոցներում և հասարակական վայրերում: Ռամադանը մուսուլմանական պասի ամիսն է, և ավանդույթները չհարգելը կարող է բերել տուգանքի և անգամ բանտարկության: Մուսուլմանական երկրում գործընկերոջ հետ պետք է հաստատել փոխհամաձայնություն: Հանդիպումը սկսվում է ձեռքսեղմամբ, որի ժամանակ պետք է նայել գործընկերոջ աչքերի մեջ:Ողջույնի ժամանակ չի կարելի ձեռքում պահել ծխախոտ կամ ձեռքը դնել գրպանում: ԱՄԷ-ի քաղաքացիները չեն սիրում շտապել, չեն սիրում ռիսկի դիմել: Գործարարները ազատ տիրապետում են անգլերեն լեզվին, և փաստաթղթերը կազմում են անգլերենով:
Թեյավճար
Եթե թեյավճարը մտցված չէ հաշվի մեջ, ապա բավարար է նաև թողնել ընդհանուր հաշվի 10%-ը: Թեյավճար պետք է թողնել միայն լավ սպասարկումից հետո:
Լուսանկարները` skaznov.livejournal.com