Դուբայը մինչև 12 տարեկան երեխաներին առաջարկում է անվճար հանգիստ

Մայիսի 20-ից սեպտեմբերի 30-ը Դուբայում կանցկացվի Do more in Dubai ակցիան: Նրա շրջանակներում մինչև 12  տարեկան երկու երեխան կարող են անվճար ապրել և սնվել Էմիրությունների հյուրանոցներում` պայմանով, որ նրանց կուղեկցեն երկու մեծահասակ: Բացի այդ, ակցիայի պայմանների համաձայն, մինչև 12 տարեկան երկու երեխաներին նաև տրվում է 50% զեղչ Emirates ավիաընկերության թռիչքի համար: Նրանք կարող են նվազագույնը երեք օր ու գիշեր անվճար ապրել ակցիային մասնակից հյուրանոցներում:

Այս տարի ակցիային մասնակցում են 34 հինգաստղանի հյուրանոց, 17 չորսաստղանի և 8  երեքաստղանի հյուրանոցներ, ինչպես նաև` 18 բնակարան: Հյուրանոցներում երեխաների համար նախատեսված է անվճար սնունդ` նախաճաշ,  ճաշ, ընթրիք, իսկ նրանց ուղեկցող մեծահասակների համար` 20% զեղչ որոշ հյուրանոցների ռեստորաններում:

Մինչև 12 տարեկան երկու երեխաները (մուտքի համար վճարող երկու մեծահասակների հետ) կարող են անվճար այցելել Wild Wadi ջրաշխարհ, Դուբայի դելֆինարիում,  iFly Dubai աերոդինամիկայի ատրակցիոն,  Mirdif City Centre ֆուտբոլային կրկեսի Դուբայի ակադեմիան, լեռնադահուկային Ski Dubai  հանգստավայր Emirates Mall-ում, Aquaventure ակվապարկ և Altantis հյուրանոցի «Կորած սրահներ» լաբիրինթոսը: Զեղչեր են արվում նաև Dubailand ժամանցի այգու մանկական քաղաքի և ավտոդրոմի համար:

Անցած տարի նման ակցիա արդեն արվել է Դուբայում և բերել ցանկալի արդյունքի. ակցիայի անցկացման շրջանում Դուբայ են եկել բազմաթիվ ընտանիքներ երեխաների հետ ամբողջ աշխարհից:

 

You might also like