Ծաղկային այգի Դուբայում [Dubai Miracle Garden]

Կատեգորիա՝  քաղաքային այգի

Հասցե՝  Al Barsha South – Dubai -ԱՄԷ

Հեռախոսահամար՝ 04-4228902

Աշխատանքային ժամերը՝ աշխատանքային օրերին՝  9.00-21.00, հանգստյան օրերին՝ 9.00-23.00

URL՝  http://www.the-miracle-garden.com/

Այցելության արժեքը՝ մեծահասակները և 3 տարեկանից բարձր երեխաները՝20 AED, մինչև 3 տարեկանները՝ անվճար

Dubai-Miracle-Garden-28

Դուբայի Ծաղիկների այգին հերթական արաբական հրաշքն է, որը տեսնելով հնարավոր չէ հավատալ, որ այդ ամենը տեղ է գտել  է հենց անապատի մեջ։ Այգին զբաղեցնում է 70 հազար քառակուսի մետր տարածք, հետիոտնային ուղին ձգվում է  4 կմ, իսկ ընդհանուր առմամբ  Dubai Miracle Garden-ում աճում և ծաղկում է  60 գույնի 45 միլիոն ծաղիկ։

Այգու համար սերմեր են բերվել աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, գերմանիայից, Ուկրաինայից։

Dubai Miracle GardenԾաղիկները պարզապես տնկված չեն ծաղկամաններում։ Դրանցից պատրաստված են իսկական գլուխգործոցներ։ Օրինակ, ԱՄԷ-ի հիմնադիր  շեյխ Զաիդ բեն Սուլթան Ալ Նահայանի ծաղկային դիմանկարը, երեմետրանոց ծաղկային պատ և 10-մետրանոց բուրգ։

Miracle-Garden-14Դուբայի Miracle Garden-ը սահմանել է շատ խիստ կանոններ այցելուների համար։ Այստեղ չի կարելի քայլել խոտի վրայով և, բնականաբար, ծաղիկ պոկել։ Երեխաների նման արարքի համար շատ խիստ կերպով պատասխանատվության են ենթարկվում նրանց ծնողները։

парк-миниатюра-13

You might also like