Դուբայի միջազգային օդանավակայանը անցկացնում է նոր սպասասրահի եզրափակիչ փորձարկումները և հրավիրում բոլոր ցանկացողներին մասնակցել դրանց։ Դուբայի միջազգային օդանավակայանի 1,9 միլիարդ ԱՄԷ դիրհամ (USD 520,5 միլիոն դոլար) արժողությամբ նոր սպասասրահը, որը պատրաստ է ընդունել ավելի քան 70 ավիաընկերությունների ուղևորներին, սպասում է վերջին փուլին՝ բոլոր ծառայությունների, համակարգերի և գործընթացների փորձարկմանը, որը կիրականացվի խոշոր օդանավակայաններին հատուկ տարատեսակ իրավիճակների բեմադրմամբ, որի համար էլ հենց հրավիրվում են 2500 կամավոր օգնական։ Փորձարկումը կսկսվի փետրվարի 6-ին։
Տղամարդիկ, կանայք, երեխաներն ու մեծահասակները հրավիրվում են ուղևորների դեր կատարելու համար, ովքեր մեկնում են տարբեր ուղղություններով, ժամանում, թռչում և սպասում տարանցիկ չվերթին սպասասրահում, որպեսզի ստուգեն դրա հարմարավետությունը մարդկային մեծ հոսքի դեպքում, ցուցանակների ընթերցելիությունը, բոլոր ծառայությունների աշխատանքի համակարգվածությունը, այդ թվում՝ ոստիկանության, անձնագրային բաժնի և մաքսատան, հանրային սննդի և առևտրի հաստատությունների։