Դուբայում բացվել է շքեղ պալատ-հյուրանոց

Նոր հյուրանոցում բնակության արժեքը կարելի է իմանալ դեռևս միայն հարցման միջոցով։ 

Kempinski Hotels հյուրանոցային գրուպը Դուբայում բացել է շքեղ առողջարանային հյուրանոց՝ Emerald Palace Kempinski Dubai։ Հյուրանոցի տարածքը  զբաղեցնում է Palm Jumeirah արհեստական կղզու 100 հազար քառակուսի մետր  արևմտյան հատվածը։

Emerald Palace Kempinski Dubai, Դուբայ, ԱՄԷ

Emerald Palace Kempinski Dubai-ը կառուցված է շքեղ պալատի տեսքով և ունի 389 ընդարձակ համար և լյուքս․ հայտնում է հյուրանոցի մամուլի ծառայությունը։ Հյուրանոցն ունի սպիտակ ավազով սեփական  500-մետրանոց լողափ։ Հյուրերի տրամադրության տակ են ութ ռեստորաններն ու համաշխարհային դասի բարերը, որոնք առաջարկում են ուտեստներ բոլոր մայրցամաքներից, գերժամանակակից ֆիթնես կենտրոնը, յոգայի ստուդիան և  80-տեղանոց մասնավոր կինոթատրոնը։

Emerald Palace Kempinski Dubai, Դուբայ, ԱՄԷ

3 հազար քառակուսի մետր մակերեսով  Cinq Mondes  սպա կենտրոնը ունի 24 պրոցեդուրաների սենյակ, քաղաքի ամենամեծ փակ լողավազանը և երկու մասնավոր սպա-լյուքս։

You might also like