Մյուս տարի Դուբայում կբացվի խոշորագույն սաֆարի այգի: 4 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող այգում կապրեն հազարավոր կենդանիներ և թռչուններ, ինչպես նաև կլինի թիթեռների այգի: Dubai Safari Park-ը կառուցվում է հարավ-արևելյան Էլ-Վարքա (Al Warqa) շրջանում՝ Aweer Road մայրուղիում:
Այգու ստեղծման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Այգու տարածքում կլինեն նաև գոլֆի դաշտեր և այլ զվարճանքի համալիրներ: Այգին կունենա առանձին թեմատիկ բաժիններ, այդ թվում` աֆրիկյան, ասիական և արաբական կենդանիների համար: Հատուկ կստեղծվի կենդանիների բնակության վայրին համապատասխան բուսաբանական գոտիներ: Ինչպես նաև` նախատեսվում է կառուցել բեդուինների ճամբարներ, կենսաբանական թանգարան և անազատության մեջ գտնվող կենդանիների պաշտպանության կենտրոն: