ԱՄԷ-ում (Արաբական Միացյալ Էմիրություններ) Դուբայ քաղաքի իշխանությունները արգելել են անտուն կենդանիներին կերակրել: Նոր օրենքը խախտողները կտուգանվեն 200 դիրհամով (մոտավորապես 55 դոլար). հայտնում է «Ռուսական էմիրաթները»: Առողջապահության դեպարտամենտի աշխատակիցների տվյալներով` թափառող կենդանիները իրենցից վտանգ են ներկայացնում բնակչության առողջությանը. դրանք հիվանդության վարակի տարածման պատճառ կարող են լինել:
Իսկ նրանք, որոնց կերակրում են, կարող են ակտիվորեն բազմանալ: Էմիրություններում հատկապես շատ են թափաառող կատուները: Քանի դեռ իշխանությունները կոչ են անում չկերակրել փողոցային կենդանիներին, անասնաբուժական կենտրոնի ծառայողները բռնում են կատուներին և ամլացնում են, որպեսզի դադարեցնեն դրանց վերարտադրությունը: