Դուբայի շրջանակ նախագիծը հայտնվել է աշխարհի նոր լավագույն տեսարժան վայրերի ցանկում, որոնք կբացվեն 2015 թվականին: 150 մ բարձրությամբ և 93 մ լայնությամբ հսկա կառույցը գտնվում է Զաբիլ այգում:
Շինարարության ավարտից հետո զբոսաշրջիկները կարող են Դուբայի շրջանակի միջով մի կողմից հիանալ քաղաքի նոր թաղամասներով, մյուս կողմից՝ հների գեղեցկությամբ: Նախագծի հեղինակները խոստանում են շինարարությունն ավարտել այս տարվա երկրորդ կեսին:
Ներկայումս շրջանակը պատրաստ է գրեթե 50 %-ով: Կառույցի հեղինակների հաշվարկներով՝ բացումից հետո այն կգրավի տարեկան շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկի: