2014 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ին կանցկացվի փառատոն՝ նվիրված ավտոմեքենաներին: Դա կլինի երկրորդ նման միջոցառումը, որը անցկացվում է Դուբայում: Այդ ժամանակահատվածում ամենապայծառ օրերց մեկը կդառնա նոյեմբերի 28 -ը, երբ տեղի կունենա երկրի ամենաշքեղ ավտոմեքենաների մեծ շքերթը:
Դրանց թվում կլինեն նաև տարօրինակ մոդելները, որոնք խնայողաբար պահում են հարուստ կոլեկցիոներները: Նույն օրը տեղի կունենա ավտոմոբիլային թեմատիկայով գունեղ լուսային շոու: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև ռալլի և կանցկացվի նոր սուպերքար-տաքսիների ցուցադրություն, որոնցով կարելի է անվճար շրջել առանցքային երթուղիներից մեկով: Մեքենաների մոլի սիրահարների համար կկազմակերպվեն թեստ դրայվներ, նվերների խաղարկում և այլ հետաքրքիր զվարճանքներ: