Իտալական Թուրինում ցայտաղբյուրները ոչ միայն կհագեցնեն ծարավը, այլև՝ կկարողանան պատմել քաղաքի պատմությունը։ Տեղական իշխանությունները I love toret ասոցիացիայի հետ համատեղ ներկայացնում են նոր ծառայություն։ Եթե ցայտաղբյուրին մոտեցնես սմարթֆոն, այն կողջունի հեռախոսի տիրոջը և նրան տեղեկատվություն կտրամադրի քաղաքի մասին։ Դրանց կողքով անցնող ցանկացած անցորդ զբոսաշրջիկ կարող է անվճար ծանոթանալ թաղամասի և այդ վայրում առկա հայտնի հուշարձանների պատմությանը։ Բացի այդ, ցայտաղբյուրը տվյալներ կհաղորդի ջրի որակի և առաջիկա մշակութային և ժամանցային միջոցառումների մասին։«Տեխնոլոգիաների շնորհիվ՝ մենք կարող ենք համալրել մեզ շրջապատող իրերը նոր գործառույթներով և քաղաքը դարձնել ավելի «խելացի» Torino Smart City նախագծի շրջանակներում»,-պատմել է Թուրինի շրջակա միջավայրի և նորարարությունների տեսուչ Էնցո Լավոլտան,-«Թուրինը աշխարհում միակ քաղաքն է, որն հայտնի է ցայտաղբյուրների մեծ ցանցով։ Բացի այդ, մենք Եվրոպայում առաջիններից մեկն ենք, որ կիրառել ենք նման տեխնոլոգիան տուրիզմում»։