Խմել՝ ինչպես տեղացիները․ 6 խորհուրդ

6 խորհուրդ զբոսաշրջիկներին՝ ճանապարհորդելիս խմիչքի տեղն ու տեսակը ճիշտ ընտրելու համար։

Այս խորհուրդները կօգնեն հասկանալ, թե ինչ ու ինչպես են խմում տեղաբնակները, որտեղ մեկնում եք։ Եթե բարեր այցելությունը ընդգրկված է ծրագրի մեջ, ապա ինչու չայցելել այնպիսի ոչտուրիստական վայրեր, որտեղ լինում են հենց իրենք։

Խմել աբորիգեններին հավասար նշանակում է ավելի լավ հասկանալ ժողովրդի կենսակերպը և նոր ծանոթներ գտնել։ Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես ինտեգրվել տեղի հավաքույթներում և դառնալ «հարազատ օտարների մեջ»։

1. Օգտագործեք սոցիալական ցանցերը

Ալկոհոլն ու սոցիալական ցանցերը

Ճանապարհորդությունից առաջ ծանոթություններ հաստատեք  Facebook-ի միջոցով քաղաքի բնակիչների հետ և նրանցից ճշտեք հայտնի հաստատությունների մասին, որտեղ զբոսաշրջիկները, սովարաբար, չեն այցելում։ Բացի այդ, կարելի է գտնել բարմեն-ճանապարհորդի էջ, ով գտնում է լավագույն բարերն ու գրում դրանց մասին՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով, թե ինչ արժե փորձել (օրինակ, Nico de SotoNaren Young և Carina Soto Velasquez

2. Խուսափեք հյուրանոցային բարերից

Հյուրանոցային բար

Անհնար է ծանոթանալ քաղաքի մշակույթին և կենցաղին՝ դուրս չգալով հյուրանոցից։ Իհարկե, հաճելի է կոկտեյլ վայելել հյուրանոցի վերևի հարկերից մեկում գտնվող բարում և հիանալ քաղաքի տեսարանով, բայց տեղի բարերի իսկական ոգին տեսնելու համար պետք է իջնել ցած և մտնել մարկանց մեջ։ Ի դեպ, դա կարող է խնայել նաև ձեր գումարը, քանի որ զբոսաշրջային վայրերում գները, սովորաբար, չափազանցված են լինում։

3. Զրուցեք բարմենի հետ

Բարմեն

Ցանկացած բարի կամ ռեստորանի բարմենը, այդ թվում՝ հյուրանոցային բարի, հաճույքով կկիսվի երկու-երեք հասցեով, որտեղ անպայման պետք է այցելել, և կանի դա անշահախնդրորեն և լավ հասկանալով այդ գործից։

4. Ուսումնասիրեք խմիչքի մասին կայքերը

Barchick կայք

Համացանցում կան մի քանի ստուգված բլոգներ, որոնք խորհուրդներ են տալիս, թե որտեղ ճիշտ կլինի սնվել և խմել։ Դրանցից են  Eater-ը, Barchick-ը և PunchDrink-ը։  Եթե գտնեք տեղացի բլոգերների, կիմանաք ավելի շատ ու առաջին ձեռքից։

5. Ոչ միշտ հավատացեք բացասական կարծիքներին

Դրական և բացասական կարծիք

Շատերն են հիմնվում Yelp-ում կամ  TripAdvisor-ում հրապարակված կարծիքների վրա, բայց հաշվի առեք, որ կարծիքներ թողնում են ոչ տեղացիները, ոչ էլ պրոֆեսիոնալները, և դրանք, սովորաբար, սուբյեկտիվ են լինում։ Օրինակ, կոկտեյլի սիրահարները կարող են ցածր գնահատել գարեջրատանը միայն նրա համար, որ իրենք գարեջուր չեն սիրում։ Բացի այդ, մրցակիցների և պարզապես վատը ցանկացողների գնահատականները ևս հաշվի մեջ են։

6. Բարում խմեք՝ ինչպես տեղացիները

Սակե

Ամեն երկիր ունի իր ավանդական խմիչքները․ Ճապոնիայում դա սակեն է, Շոտլանդիայում՝ վիսկին, Մեքսիկայում՝ տեկիլան։ Այդ պատճառով սկզբում ընտրեք  «ազգային» ալկոհոլ առաջարկող հաստատությունները։ Օրինակ, Տոկիոյում կա բար, որը առաջարկում է սակեի հարյուր տեսակ, իսկ Մեխիկոյում մի վայրում պատրաստում են տեկիլայով կոկտեյլներ, որոնք արժանացել են միջազգային մրցանակների։

You might also like