Շվեյցարիայի քրիստոնեա-ժողովրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները առաջարկում են ընդունել օրինագիծ, որը կարգելի մերկ շրջել լողափին կամ լողավազանների մոտ: Դա կվերաբերվի նույնիսկ փոքրիկ երեխաներին: Կուսակցության ներկայացուցիչները նշում են փոքրիկների պարտադիր լողազգեստ կրելու անհրաժեշտության մասին: Կարգելվեն նաև մերկ երեխաների լուսանկարները: Ըստ նրանց տեսության՝ ոչ մի տեղ չպետք է լինեն մերկ երեխաաներ՝ ոչ ինտերնետ հարթությունում, ոչ՝ իրական կյանքում: