Տուրիստների համար հասանելի է դարձել Իսպանիայի Բարսելոնա քաղաքի էլեկտրոնային ուղեցույցը – Դրաքսելոնան (Drakcelona):
Նոր ծրագրային հավելումը կարող են օգտագործել Android և iPhone օգտվողները: Դրաքսելոնայի ծառայության միջոցով տուրիստները կուղևորվեն լուսանկարիչ Ջոսեպ Մարտինեսի «Դրաքսելոնա, հրեշների քաղաքը» գրքում նկարագրված վայրերով:
Ուղեցույցը կօգնի տուրիստներին գտնել հարյուրարով հրեշներ, որոնք թաքնված են Բարսելոնայի գաղտնի անկյուններում, շենքերում, ցանկապատներին, գոթական Էշամպլա թաղամասների շատրվաններում և այլուր: