Վարտիքային ռեկորդ Dr. Pepper-ի կողմից

Dr. Pepper գազավորված ըմպելիքներ արտադրողը Գինեսի ռեկորդների գրքի համար նոր ռեկորդ է սահմանել ՝ 169 մարդու ստիպելով տեղավորվել մեկ վարտիքի մեջ: Այս մասին ասվում է Drink Brands կայքում:

Գովազդային ակցիան տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ մարտի 24-ին, Մեծ Բրիտանիայում: Ակցիայի մասնակիցները, ուղարկելով հատուկ կոդով sms հաղորդագրություն, կարող էին շահել մեծ մրցանակ՝ HDTV հեռուստացույց կամ Dr. Pepper-ի ֆիրմային 400 հազար զույգ վարտիքներից մեկը:

Ակցիայի շրջանակում Dr. Pepper նախընտրողները կարող էին սեփական լուսանկարին հավելել ընկերության վարտիքի լուսանկարը և տեղադրել Facebook-ի բրիտանական էջի «Փառքի սրահում»:

Dr. Pepper գազավորված բալի ըմպելիքը Եվրոպայում արտադրվում է Coca-Cola ընկերության կողմից, իսկ ԱՄՆ-ում՝ Dr. Pepper Snapple Group-ի:/ 1in.am

You might also like