Դոմինիկյան Հանրապետությունը սկսում է պատրաստվել փետրվարյան դիմակահանդեսներին. հայտնում է երկրի Զբոսաշրջության նախարարությունը: Այս տարի լայնամասշտաբ դիմակահանդեսներ են տեղի ունենալու Լա Վեգա, Լա Ռոմանա, Պուերտո Պլատա նահանգներում, ինչպես նաև`Պունտա Կանայում և Սանտո դոմինգոյում, որտեղ, ավանդույթի համաձայն, կհավաքվեն լավագույն դիմակահանդեսային խմբերը ամբողջ աշխարհից:
Այս սեզոնին մեծ շքերթը մալեյոն մայրաքաղաքային ափագոտով տեղի կունենա փետրվարի 9-ին, 16-ին և 23-ին: Պունտա Կանայում կախարդական երթը, որին կմասնակցեն խմբեր Դոմինիկյան Հանրապետության տարբեր մարզերից և հարևան երկրներից, կանցկացվի մարտի 8-ին: Դիամակահանդեսը կսկսվի ցերեկը ժամը 4-ին Արուբայի, Կյուրասաոյի, Հայիթիի և Պուերտո Ռիկոյի խմբերի կատարումներով: Երթին կմասնակցեն նաև շուրջ հարյուր ծաղրածու: