Անսովոր փորձարկում է որոշել անել իտալական Ջենովայի Քրիստոփոր Կոլումբոսի անվան օդանավակայանը: Այն աշխատանքի է ընդունել 16 չորքոտանի աշխատակցի, որոնց հետ կարող են շփվել ուղևորները, ովքեր վախենում են թռիչքներից:
Օդանավակայանի ներկայացուցիչները այդ փորձը համարում են շատ կարևոր, քանի որ, ըստ վիճակագրության, թռիչքից վախ ունի շուրջ 40 ուևոր: Շների հիմնական խնդիրն է շեղել և զվարճացնել ուղևորներին թռիչքից առաջ: Հոգեբանները հաստատում են. նման փորձը կարող է դրական ազդեցություն թողնել աերոֆոբիայով տառապող մարդկանց վրա: Հետաքրքիր է, որ, ըստ փորձագետների տվյալների, թռիչքից ավելի շատ վախենում են կանայք, իսկ ուղևորների մեկ երրորդը խոստովանում է, որ գոնե մեկ անգամ թռիչքից վախ զգացել է: